Աշխարհ

18.02.2017 11:40


Թուրքիան դատապարտում է Արցախում անցկացվելիք հանրաքվեն

Թուրքիան դատապարտում է Արցախում անցկացվելիք հանրաքվեն

Թուրքիայի ԱԳՆ–ն Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Milliyet»–ին հղումով։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվել է, որ Թուրքիան չի ճանաչելու այդ հանրաքվեի արդյունքները:

«Դա վնաս կհասցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ և մնայուն լուծում գտնելու համար գործադրվող ջանքերին: Մեր երկիրը դատապարտում է այդ գործողությունը, որն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մի նոր խախտում է: Թուրքիան չի ճանաչի այդ հանրաքվեն և դրա արդյունքները»,- ասված է հայտարարությունում:

Թուրքիայի ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարության համաձայն՝ Արցախում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հակասում է միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներին և ԵԱՀԿ սկզբունքներին:

Այս խորագրի վերջին նյութերը