Աշխարհ

18.02.2017 10:45


Զարիֆն ԱՄՆ–ին մեղադրել է ԻԼԻՊ–ին զինելու մեջ

Զարիֆն ԱՄՆ–ին մեղադրել է ԻԼԻՊ–ին զինելու մեջ

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին մեղադրել է ահաբեկչական մի շարք խմբավորումներ, այդ թվում՝ «Իսլամական պետությանը» զինելու մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

«Հենց սկզբում ամենամեծ սխալն ահաբեկիչների խմբին զինելն էր, որոնք սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Սիրիայի, այլեւ ամբողջ աշխարհի համար։ Նույն մարդիկ մինչ այդ էլ Սադդամ Հուսեինին ու «Ալ Քաիդային» էին զինել։ Նախագահ Թրամփն իր ընտրարշավի ժամանակ ԻՊ-ն անվանում էր ԱՄՆ ստեղծածը»,- հայտնել է Զարիֆը CNN–ի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ԻՊ ստեղծման եւս մեկ պատճառ է հանդիսացել օտարերկրյա զորակազմի կողմից արաբական երկրների «օկուպացիան»։

«Ես համարում եմ, որ օտարերկրյա զորքերի ներկայությունն արաբական երկրների տարածքում՝ հակառակ նրանց կառավարությունների կամքի, դրդում է այդ ծայրահեղականներին միավորվել ու հավաքագրել նոր զինյալների»,- հավելել է Զարիֆը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը