Հայ Ազգային Կոնգրեսը երիցս պաշտոնապես ահազանգել է, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպվում են նրա կյանքին ու անվտանգությանն սպառնացող սադրանքներ եւ գործողություններ։ Նոյեմբերի լույս 11-ի գիշերը նրա վրա տեղի է ունեցել հերթական հարձակումը՝ այս անգամ արդեն քնած ժամանակ եւ դիմակավորված մարդկանց կողմից։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եւ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանի վրա, որոնք պատասխան են տալու օրենքի առջեւ։
Այս անգամ օպերացիան կազմակերպվել է այնպես, որ հնարավոր լինի թաքցնել հետքերը, մասնավորապես, դա արվել է գիշերը, դիմակներով։ Արդարադատության նախարարության հայտարարությունը, որով ժխտվում է կատարվածը՝ դա համարելով կեղծ, ամոթալի խաբեություն է։ Խցակից կալանավորներին վկայակոչելը՝ թե նման բան չի եղել, ծիծաղելի է, քանի որ նման դեպքի մասին վկայելը ոչ միայն վտանգավոր է յուրաքանչյուր կալանավորի համար, այլեւ տվյալ միջավայրի չգրված օրենքներով ընդունված չէ։ Առաջնորդվելով խորհրդային տոտալիտարիզմի տարիներին մշակված գործելակերպով, ռեժիմը փորձ է անում ժխտել իր հանցանքը՝ ստորաբար իր քաղաքական հակառակորդին վերագրելով հոգեկան անհավասարակշիռ վիճակ։
ՀԱԿ հայտարարություն