Աշխարհ

17.02.2017 17:25


Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը նպատակ ունեն մեծացնել եռակողմ առևտրաշրջանառության ծավալները

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը նպատակ ունեն մեծացնել եռակողմ առևտրաշրջանառության ծավալները

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը նպատակ ունեն եռակողմ առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 20 մլրդ դոլարի: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»-ը՝ թուրքական «Haberler»-ին հղումով:

Թուրքիայի էկոնոմիկայի փոխանախարար Ֆեթիհ Մեթինը Ստամբուլում տեղի ունեցած Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 5-րդ գործարար համաժողովի ժամանակ հայտնել է, որ նման ձևաչափով համաժողովների կազմակերպումը ոչ միայն կարևոր է տնտեսական, այլև սոցիալական և մշակութային տեսանկյունից երկրների մերձեցման համար:

Նա կարևոր է համարել Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրված ազատ առևտրի պայմանագիրը, ինչպես նաև Ադրբեջանի հետ արտոնյալ պայմաններով առևտրի պայմանագրի վերաբերյալ ներկայումս ընթացող բանակցությունները։

Ըստ փոխնախարարի` Թուրքիայի ինովացիոն, իսկ Ադրբեջանի ուժեղ էներգետիկ ենթակառուցվածքները Վրաստանի հարուստ բնական պաշարների հետ նպաստավոր պայմաններ են ստեղծում մի շարք համատեղ նախագծերի իրականացման համար:

Ելույթի ընթացքում Մեթինը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև իրականացվող առևտրաշրջանառությունը հասնում է 14 մլրդ դոլարի:

Այս խորագրի վերջին նյութերը