Լրահոս

17.02.2017 15:27


Բերդ–Ճամբարակ ճանապարհը շարունակում է փակ մնալ

Բերդ–Ճամբարակ ճանապարհը շարունակում է փակ մնալ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ՝ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը