Լրահոս

17.02.2017 15:10


Փլուզում Մարմարիկ գյուղում

Փլուզում Մարմարիկ գյուղում

Փետրվարի 17-ին՝ ժամը 12:05-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տներից մեկի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է Մարմարիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 170 քմ)՝ մասամբ (մոտ 70 քմ):

Փրկարարներն ամրացրել են տանիքի թուլացած կառուցատարրերը:

Տեղեկությունը փոխանցվել է Մարմարիկի գյուղապետին:

Այս խորագրի վերջին նյութերը