Լրահոս

04.12.2010 10:26


«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի»

«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի»

«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի»  նախաձեռնության անդամները պատրաստվում են բողոքի գործողություն անցկացնել։

Նախաձեռնող խմբին են միացել նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Գնանք միասին» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, «Միասին» երիտասարդական շարժումը, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական միությունը, «Շահերի պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիան», «Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնությունը, «Սարդարապատ» կազմակերպությունը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը, «Անկախ» շաբաթաթերթը։

Հիշեցնենք, որ «Facebook» սոցիալական ցանցում «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն է ստեղծվել։ Այս խմբին արդեն ավելի քան 500 մարդ է անդամագրվել։ Նրանք պայքարում են ընդդեմ Անգլիայում տպագրված «Большая иллюстрированная энциклопедия географии» ռուսալեզու համաշխարհային հանրանգիտարանի։

Ինչպես «7օր»-ն արդեն տեղեկացրել է, հանրագիտարանը հրատարակել են բրիտանական «Kingfisher Publications» և ռուսական «Махаон» հրատարակչությունները։ Այնտեղ Հայաստանի մասին տպագրվել է, թե Հայաստանում խոսում են հայերեն և ադրբեջաներեն, իսկ Արցախի քարտեզը բացակայում է և ներառված է Ադրբեջանի տարածքում։ Նշվում է, թե հիմնական կրոններն են ուղղափառությունը (հայ առաքելական եկեղեցի) և իսլամը շիաներ և այլն։ Հանրագիտարանում կեղծ տեղեկություններ են ներկայացված՝ իբր 1988-89թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել զինված ընդհարում՝ Արցախի կարգավիճակի պատճառով,  ընդ որում՝Արցախը ներկայացվում է որպես պատմական տարածք Ադրբեջանում՝ մեծ մասամբ հայերով բնակեցված: Հայաստանը ներկայացնող լուսանկարն էլ պատկերում է դաշտում կարտոֆիլ հավաքող երկու գյուղացու՝ տարեց կին ու տղամարդ, որոնց կերպարանքն ավելի շատ ադրբեջանցու հետ կարելի է զուգորդել, քան հայի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը