Աշխարհ

17.02.2017 18:15


Երկուսը՝ ծեծի մեղադրանքով

Երկուսը՝ ծեծի մեղադրանքով

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները փետրվարի 16-ին՝ ժամը 14.30-ին, Երևանի Հաղթանակ թաղամասում գտնվող սուրճի գործարանի մոտից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վռամ Խ.-ին, որը փետրվարի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:

***
Ոստիկանության Մալաթիայի և Մաշտոցի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 16-ին՝ ժամը 20-ին, Երևանի Շինարարների փողոցի թիվ 14 շենքի մոտից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Հովհաննես Դ.-ն, որը փետրվարի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը