Ադամ Լևինը խոստովանել է, որ խելագարվում է դստեր համար (լուսանկարներ)
Էլեն Դեջեներեսի հայտնի ամերիկյան շոուի ժամանակ «Maroon 5»–ի առաջնորդ, հայտնի երաժիշտ Ադամ Լևինը պատմել է, թե ինչպես է սիրում իր աղջկան։
«Նա ուղղակի անհավանական է։ Ես այնքան եմ սիրում նրան։ Դա խելագարություն է»,–ասել է Ադամը։
Նման խոստովանությանն ի պատասխան՝ շոուի հաղորդավարուհին նկատել է, որ քչերը կսպասեին, որ աստղային ծնողներն իսկապես կարող են իրենց դստերը հատկացնել անհրաժեշտ ուշադրությունն ու հոգատարությունը։ Սակայն Ադամ Լևինի և նրա կնոջ՝ մոդել Բեհաթի Փրինսլոուի մոտ հրաշալի կերպ է ստացվում իրականացնել ծնողական պարտականությունները։ Այս մասին հայտնում է «Elle.ru»—ն։
«Իրականում ես հասկացա, որ աշխարհում ամբողջ ինքնավստահությունը ոչինչ չարժե։ Կարևորը, որ դուք ունենաք այնպիսի մարդիկ, որոնք սիրում են, հավատում են ձեզ, և որ միշտ ասեն, որ ամեն ինչ լավ է լինելու։ Բացի այդ, ես ունեմ դուստր և աշխարհի ամենագեղեցիկ կինը։ Այո, ես ամենաերջանիկ մարդն եմ»,–պատմել է Ադամ Լևինը։

7or.am