Աշխարհ

17.02.2017 13:44


Չավուշօղլու. «Հույները փախչում են բանակցային սեղանից»

Չավուշօղլու. «Հույները փախչում են բանակցային սեղանից»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է Կիպրոսի հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ բանակցային սրահը լքելու համար։

Այս մասին հայտնում է «demokrathaber.org»–ը։

«Հույները փախչում են բանակցային սեղանից: Եթե ցանկանում են բանակցություն, կվերադառնան, եթե ոչ, իրենք գիտեն», - ասել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք՝ Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Կիպրոսի միավորման մասին 1950թ. հանրաքվեի տարեդարձը տոնելու վերաբերյալ որոշում, որը կոշտ քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից՝ նշելով, որ այդկերպ կիպրոսյան հիմնախնդրի լուծումն է՛լ ավելի կբարդանա:

Նախօրեին այդ հարցի առնչությամբ վեճ է ծագել Անաստասիադիսի և Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի նախագահ Մուսթաֆա Աքընջըի միջև: Անաստասիադիսը հիշեցրել է, որ Կիպրոսի թուրքերն էլ իրենց հերթին նշում են կղզու՝ թուրքական զորքերի կողմից օկուպացիայի օրը, ինչից հետո լքել է բանակցությունների սրահը՝ ասելով՝ «ավելացնելու ոչինչ չունեմ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը