Բարաք Օբաման Աֆղանստանում ելույթ է ունեցել զինվորների առջև
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Աֆղանստան կատարած այցի շրջանակներում բանակցություններ է վարել այդ երկրի նախագահ Համիդ Կարզայի հետ։
Ղեկավարները զրուցել են հեռախոսով, քանի որ եղանակային վատ պայմանների պատճառով Օբաման չի կարողացել Քաբուլ թռչել Բահրամի ռազմական բազայից, որտեղ այցով գտնվում էր ուրբաթ օրվանից։
ԱՄՆ նախագահը հանդիպել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի ղեկավար գեներալ Դևիդ Պետրեուսի և ԱՄՆ դեսպան Կարլ Էյքենբերիի հետ։
Բահրամում ելույթ ունենալով ամերիկյան զինվորների առջև՝ Օբաման վստահություն է հայտնել իրենց առաքելության հաջողության կապակցությմբ, բայց նշել է, որ կոալիցիոն ուժերի առջև դեռ շատ բարդ խնդիրներ են կանգնած։