Լրահոս

17.02.2017 11:22


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Փետրվարի 17-ին՝ ժամը 04:51-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում «Opel» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան գտնվել է Քասախ-Եղվարդ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի դաշտամիջյան հատվածում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 34 GZ 605 պետհամարանիշով ավտոմեքենան (3 ուղևոր):

***

Փետրվարի 17-ին՝ ժամը 01:40-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes G» մակնիշի 30 SL 737 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Փետրվարի 17-ին՝ ժամը 00:29-ին, տեղեկություն է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 38-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 FO 703 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը