Լրահոս

17.02.2017 08:30


Արարատ գյուղում սեփական տանը հայտնաբերվել է 79-ամյա կնոջ՝ ամբողջովին այրված ու հոշոտված դին

Արարատ գյուղում սեփական տանը հայտնաբերվել է 79-ամյա կնոջ՝ ամբողջովին այրված ու հոշոտված դին

Փետրվարի 16-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ տանը կնոջ մոխրացած ու հոշոտված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 79-ամյա Մարգուշ Մարգարյանի՝ ամբողջովին այրված և շների կողմից հոշոտված դին: Մ. Մարգարյանը միայնակ էր բնակվում և իր տանը պահում էր թափառող շներ: Տանը հայտնաբերվել են նաև սատկած շներ ու առնետներ:

Քանի որ դին անճանաչելի է, քննիչի որոշմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը