Լրահոս

17.02.2017 08:25


Մարտունիում «Opel» է այրվել

Մարտունիում «Opel» է այրվել

Փետրվարի 17-ին, ժամը 02:34-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:08-ին:

Այրվել են «Opel» մակնիշի 30 SO 133 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչը, դիմացի անվադողերը և սրահի դիմային հատվածը:

Այս խորագրի վերջին նյութերը