Լրահոս

10.03.2009 12:51


Արմեն Հարությունյան. «Մարդու իրավունքների պաշտպանությունը մեր երկրում ճգնաժամային է և անբավարար»

«Կոնգրես» հյուրանոցում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացրել է 2008թ.-ի տարեկան զեկույցը՝ բաղկացած 275 էջից։ Նշված տարում ՄԻՊ գրասենյակ է դիմել 5800 քաղաքացի, դրական լուծում է ստացել 429 գործ, վերականգնվել է մի քանի հազար կենսաթոշակառուների իրավունքը։

–Մարդու իրավունքների պաշտպանությունը մեր երկրում ճգնաժամային է և անբավարար,– ասել է Արմեն Հարությունյանը, ընդգծելով, որ այսօր մենք քաղում ենք նախկինում սկիզբ առած և շարունակվող սխալների պտուղները։

Այդ շարքում Մարդու իրավունքների պաշտպանը մասնավորապես նշել է բիզնեսի և իշխանության միաձուլումը, մարդու և ոչ թե օրենքի գերակայությունը, դատաիրավական ոլորտում ռեպրեսիվ համակարգի ձևավոևումը և այլն։

–Մարդիկ վախենում են խոսել խոշտանգումների մասին և ստիպված են լռել, քանի որ պաշտպանված չեն։ Վախի հաղթահարումը մեր հասարակության ամենալուրջ խնդիրներից է,- ասել է Արմեն Հարությունյանը։

Այս խորագրի վերջին նյութերը