Լրահոս

17.02.2017 08:05


Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, իսկ Մ-16 ավտոճանապարհի Բագրատաշեն-Ոսկեպար հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի է Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը:

Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում, Սոթք-Քարվաճառ և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մառախուղ:

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի բեռնատարներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Այս խորագրի վերջին նյութերը