ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ' մասնակցելու Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի (AER) տարեկան համաժողովի աշխատանքներին: Համաժողովի ընթացքում արմեն Գևորգայանն ունեցել է մի շարք հանդիպումներ։ Մասնավորապես, Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի նախագահ Միշել Սաբանի, Եվրամիության տարածաշրջանային քաղաքականության հանձնաժողովի գլխավոր տնօրեն Դիրկ Ահների, Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի (մայրաքաղաքը' Շտուտգարդ) խորհրդարանի նախագահ Պետեր Շտրաուբի հետ։
Համաժողովի ժամանակ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության մասին որոշում է ընդունվել: Հայաստանն ասամբլեայում կներկայացնեն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերը:
Եվրոպական ռեգիոնների ասամբլեան միավորում է 33 երկրի 270 ռեգիոն ու 16 միջազգային կազմակերպություն և համագործակցության, փորձի փոխանակման հնարավորություն է ստեղծում եվրոպական երկրների ռեգիոնների միջև: Կազմակերպությունը սերտորեն գործակցում է Եվրախորհրդի և Եվրամիության կառույցների հետ:
Արմեն Գևորգյանը Ստամբուլում է

7or.am