Աշխարհ

16.02.2017 16:25


ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը խախտում չի համարում Սև ծովում դաշինքի ներկայության ամրապնդումը

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը խախտում չի համարում Սև ծովում դաշինքի ներկայության ամրապնդումը

Սև ծովում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայության ամրապնդումը չի հակասում նեղուցների կարգավիճակի մասին կոնվենցիային։ РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

«Ամենը, ինչ մենք անում ենք, համապատասխանելու է մեր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մոնթրեի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին»,–ասել է նա։

Սթոլթենբերգն ընդգծել է՝ դաշինքի ներկայության ամրապնդումը պաշտպանական բնույթ է ունենալու և չի տանելու լարվածության էսկալացիայի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ–ին մեղադրել էր Ռուսաստանին սադրելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը