Լրահոս

16.02.2017 22:11


Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում

Փետրվարի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Փետրվարի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևան քաղաքում

Փետրվարի 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:

18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.90C (1979 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -13.90C (1976 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.30

Այս խորագրի վերջին նյութերը