Լրահոս

16.02.2017 13:46


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 15-ին՝ ժամը 13.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «զույգ սրունքների առաջնային մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդ քերծված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 44-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է փետրվարի 13-ին Երևանի Գայի պողոտայում թիվ 53 երթուղու ավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին՝ ժամը 17.50-ի սահմաններում, «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 74-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ընկել է ձորակը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 16-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի դպրոցի մոտ, իրար են բախվել «Միցուբիշի Գրանդիս» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին՝ ժամը 16.30-ին, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 136 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել Աստրա» և «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի 2 ուղևորը, «Նիսսան Տիդա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը՝ ժամը 19.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպել Աստրա»-ի վարորդը նույնպես մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին՝ ժամը 19.00-ին, Վանաձորի Ներսիսյան փողոցի թիվ 13 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել Աստրա» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո վերջինիս ավտոմեքենան սահքի մեջ ընկնելով հարվածել է մայթեզրում գտնվող հետիոտնին՝ 53-ամյա քաղաքացուհու:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և վրաերթի ենթարկվածը քաղաքացուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին՝ ժամը 19.45-ին, Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 15-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենան Մ-2 ճանապարհի 276-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և 50 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը