Աշխարհ

16.02.2017 13:50


Դոնալդ և Մելանյա Թրամփները Սպիտակ տանն ընդունել են Նեթանյահուին ու նրա կնոջը (ֆոտոշարք)

Դոնալդ և Մելանյա Թրամփները Սպիտակ տանն ընդունել են Նեթանյահուին ու նրա կնոջը (ֆոտոշարք)

Այն հարցը, թե ինչ կերպարով է Մելանյա Թրամփը հայտնվելու իր ամուսնու՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, անհանգստացնում էր ամբողջ նորաձև մամուլին։ ԱՄՆ նոր առաջին տիկնոջ զգեստի դիզայների պաշտոնի հիմնական թեկնածուներն ամերիկացի Ռալֆ Լորենն ու գերմանացի Կառլ Լագերֆելդն էին։ Մելանյան որոշել էր չսադրել առանց այդ էլ ոչ այդքան գոհ ամերիկացիներին և ընտրել էր երկնագույն հագուստ Ռալֆ Լորենից։ Իսկ Կառլ Լագերֆելդին Մելանյան խնդրել էր զգեստ պատրաստել Սպիտակ տանն իր առաջին պաշտոնական հայտնության և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա կնոջ՝ Սարայի հետ հանդիպման համար։ Այս մասին հայտնում է «Elle.ru»—ն։

Կառլն իր առջև դրված խնդիրը գերազանց էր հաղթահարել։ Պաշտոնական ընդունելության ժամանակ ԱՄՆ–ի առաջին տիկինը հայտնվել էր սպիտակ քաշմիրից, 2 կտորից կոստյումով՝ մատիտ կիսաշրջազգեստով և երկեզր բաճկոնով։ Կերպարը լրացրել են նույն երանգի նավակ կոշիկները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը