Լրահոս

11.11.2010 17:09


Կրոնական կառույցներն օգտագործո՞ւմ են «LRAD 1000» ձայնային զենքը

Կրոնական կառույցներն օգտագործո՞ւմ են «LRAD 1000» ձայնային զենքը

«Արմատ» ակումբում աղանդների և դրանց շարժառիթներով տեղի ունեցած սպանությունների ու ինքնասպանությունների մասին խոսելիս «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամալյանն ասել է, թե կա մի զենք, որը ցանկացած մարդու կարող է խաղալիք դարձնել՝ ձայնային զենքը  (аккустическое оружие «LRAD 1000»): Դա, նրա խոսքերով, վերջին 30 տարում ստեղծված մի զենք է, որը ցանկացած մարդու կամ մարդկանց որոշակի զանգվածի վրա պահելով ՝ հնարավոր է ագրեսիա, միասեռականություն և այլն առաջացնել։ Այդ զենքը հիմա վաճառքի մեջ է։ Այն վաճառվում է՝ սկսած 30 դոլարից մինչև 18 հազ. դոլար, իսկ զանգվածային ազդեցություն գործող տեսակը՝ 400-500 հազ. դոլար։

Զենքն արձակում է ձայն, որը մարդու ականջը չի լսում, սակայն թողնում է իր ազդեցությունը։ Այդ զենքը, Ալ. Ամալյանի խոսքերով, օգտագործվում է կրոնական կառույցներում։

-Սա տեխնիկական, ոչ թե սոցիալական ու հոգեբանական ազդեցություն է մարդու ուղեղի վրա, այսինքն ենթագիտակցականի վրա։ Առաջին փորձարկումները սկսել են չինացիները կորեական պատերազմից հետո, ամերիկացի գերիների վրա,-ասել է  Ալեքսանդր Ամալյանը։

Իրավաբանորեն աղանդների նկատմամբ ինչ-որ միջոցներ ձեռնարկել հնարավոր է միայն այն դեպքում, երբ ՀՀ-ում «Կրոնական կառույցների մասին» օրենքը համապատասխանեցվի օրենքին։ Այս պարագայում սպանությունները ստանալու են հոգեկան շեղման հետևանքով կենցաղային սպանության ձևակերպում։

-Հակավիրուսը ստեղծելու համար պետք է իմանալ՝ վիրուսն ինչ է։ Մենք այդ վիրուսը չգիտենք։ Ոչ մի հոգեբան չի մտել այդ կրոնական կառույցները՝ ճշտելու համար, թե նրանց գաղափարախոսությունը ինչի վրա է հիմնված,-ասել է Ալ. Ամալյանը։

Նա նշել է նաև, որ օրինակ Սյունիքի մարզում և մի շարք սահմանամերձ գյուղերում աղանդավորները 100% ձայներով կարող են գյուղապետ ընտրել։

-Այսօր 350 000 ոչ Հայկական առաքելական եկեղեցու հետևորդ կա, քայքայիչ աղանդի ներկայացուցիչ՝ 100 000-ից ավելի։ Դա դառնում է մի ամբողջ բռունցք։ Եվ ի՞նչ են անում մեր կուսակցական որոշ ղեկավարներ. որոշում են, որ իրենց հետ պետք է համագործակցել, որ վաղն ընտրության ժամանակ իրենց օգտագործեն ընտրությունների համար,-ընդգծել է նա և հավելել, որ սոցհարցումների տվյալներ աղանդների վերաբերյալ չկան, քանի որ դա դրամ չի բերում, և գրանտներ չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը