ԱՄՆ–ը մի շարք արաբական երկրների հետ մտադիր է հակաիրանական դաշինք ստեղծել
Վաշինգտոնն ու արաբականմի շարք պետություններ քննարկում են Իրանի դեմ ուղղված ռազմական դաշինք ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Wall Street Journal»–ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների կառավարական շրջանակների աղբյուրներին։
Նշվում է, որ դաշինք են ներառվելու Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը և Հորդանանը։ Այլ արաբական երկրներ ևս կարող են միանալ դաշինքին։
Հակաիրանական համայնքն ունենալու է ՆԱՏՕ–ի համակարգի բաղադրիչները՝ ենթադրելով փոխադարձ պաշտպանություն. միության անդամներից մեկի դեմ կատարված հարձակումը ընդունվելու է որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա։
Դաշինքի ծրագիրը տվյալ պահին գտնվում է մշակման փուլում։
ԱՄՆ–ը մի շարք արաբական երկրների հետ մտադիր է հակաիրանական դաշինք ստեղծել
Վաշինգտոնն ու արաբական մի շարք պետություններ քննարկում են Իրանի դեմ ուղղված ռազմական դաշինք ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Wall Street Journal»–ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների կառավարական շրջանակների աղբյուրներին։

7or.am