Լրահոս

15.02.2017 16:51


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 15-ին՝ ժամը 15:09-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes E320 մակնիշի 35 CQ 906 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 15-ին՝ ժամը 08:52-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Քաղաքային զբոսայգու մոտակայքից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Toyota Land Cruiser Prado» մակնիշի 99 NN 909 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Փետրվարի 15-ին՝ ժամը 02:52-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում՝ «Արարատ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz C-200» մակնիշի 60 AT 909 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 15-ին՝ ժամը 00:25-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ 2121» մակնիշի 35 OZ 259 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր) դուրս են բերել արգելափակումից։

Այս խորագրի վերջին նյութերը