ԼՂՀ նախագահը հանդիպել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բ. Սահակյաննընդգծել է, որ պետք է այսուհետ էլ պահպանել համագործակցության առկա մակարդակը և զարգացնել այն: Հատուկ ուշադրություն է հատկացվել կադրերի պատրաստման և վերապատրաստման, Արցախում կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման հարցերին: ԼՂՀ նախագահը կարևորել է ժամանակակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ այն համարելով տնտեսության զարգացման հիմնական պայմաններից մեկը:
ԼՂՀ նախագահը հանդիպել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բ. Սահակյանն ընդգծել է, որ պետք է այսուհետ էլ պահպանել համագործակցության առկա մակարդակը և զարգացնել այն: Հատուկ ուշադրություն է հատկացվել կադրերի պատրաստման և վերապատրաստման, Արցախում կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման հարցերին: ԼՂՀ նախագահը կարևորել է ժամանակակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ այն համարելով տնտեսության զարգացման հիմնական պայմաններից մեկը:
7or.am