Աշխարհ

15.02.2017 14:37


Թուրքիայում ՀՀ քաղաքացի է բերման ենթարկվել. «Milliyet»

Թուրքիայում ՀՀ քաղաքացի է բերման ենթարկվել. «Milliyet»

Թուրքիայի Սաքարիա նահանգի Քարասու շրջանում թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 56-ամյա ոմն Կ.Հ.-ին:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Milliyet»–ին հղումով։

Նշվում է, որ թուրք իրավապահները ներխուժել են ՀՀ քաղաքացու բնակության վայր և այնտեղից առգրավել ոգելից խմիչքի 155 հատ չաքցիզավորված շիշ, 30 հատ չաքցիզավորված ծխախոտի տուփ, 5 լիտր էթիլային սպիրտ, ինչպես նաև մի շարք կեղծ ակցիզներ:

ՀՀ քաղաքացու գործով հետաքննություն է սկսվել:

Այս խորագրի վերջին նյութերը