Լրահոս

15.02.2017 18:19


1 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 12, խարդախության 6 և հարկերից խուսափելու 1 դեպք

1 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 12, խարդախության 6 և հարկերից խուսափելու 1 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք:
Բացահայտվել է գողության 12, խարդախության 6 և հարկերից խուսափելու 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը