Լրահոս

15.02.2017 13:36


Պայթյուն Արծվանիստ գյուղում

Պայթյուն Արծվանիստ գյուղում

Փետրվարի 15-ին՝ ժամը 09:25-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գյուղի 20-րդ փողոցի թիվ 25 տանը տեղի է ունեցել գազի արտահոսք՝ կուտակումով, ինչի հետևանքով առաջացել է պայթյուն. տան (190 քմ) ընդհանուր պատերին և առաստաղին առաջացել են տարբեր չափերի ճաքեր:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1956 թ. ծնված Ա. Շ.-ը այրվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը