Զախարովա. «Լավրովն ու Նալբանդյանը կքննարկեն ԼՂ հակամարտությունը» (տեսանյութ)
ՌԴ և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանն առաջիկայում քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Փետրվարի 21-22-ին ՌԴ արտգործնախարարի հրավերով պաշտոնական այց կկատարի Հայաստանի ԱԳ ղեկավարը: Այցը կդառնա հայ-ռուսական հագեցած երկխոսության շարունակություն՝ ուղղված դաշնակցային համագործակցության հետագա զարգացմանը քաղաքական, առևտրային և մարդասիրական ոլորտներում: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմանի համագործակցության կարևոր հարցեր, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորումը», - նշել է նա։
Զախարովան նաև հայտնել է՝ ՌԴ ԱԳՆ-ն մշտական վերահսկողության տակ է պահում Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինիգործը. ՌԴ դեսպանատան աշխատակիցները փետրվարի 9-ին այցելել են Լապշինին:
«Դեսպանատունը մշտական կապի մեջ է գտնվում Ադրբեջանի իրավապահ մարմինների, ինչպես նաև այդ երկրում Իսրայելի դեսպանության հետ: Ներկայում Լապշինին տրամադրվում է որակյալ փաստաբանական օգնություն», - հավելել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ Բաքվում բերման ենթարկված ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի նկատմամբ քննչական միջոցառումները շարունակվում են: Նա շարունակում է պահվել Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության մեկուսարանում:
Զախարովայի խոսքով՝ Ուելդանովի պահման պայմանները համապատասխանում են եվրոպական չափանիշներին,նրաառողջական վիճակը բավարար է:
Զախարովա. «Լավրովն ու Նալբանդյանը կքննարկեն ԼՂ հակամարտությունը» (տեսանյութ)
ՌԴ և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանն առաջիկայում քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Փետրվարի 21-22-ին ՌԴ արտգործնախարարի հրավերով պաշտոնական այց կկատարի Հայաստանի ԱԳ ղեկավարը: Այցը կդառնա հայ-ռուսական հագեցած երկխոսության շարունակություն՝ ուղղված դաշնակցային համագործակցության հետագա զարգացմանը քաղաքական, առևտրային և մարդասիրական ոլորտներում: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմանի համագործակցության կարևոր հարցեր, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորումը», - նշել է նա։
Զախարովան նաև հայտնել է՝ ՌԴ ԱԳՆ-ն մշտական վերահսկողության տակ է պահում Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը. ՌԴ դեսպանատան աշխատակիցները փետրվարի 9-ին այցելել են Լապշինին:
«Դեսպանատունը մշտական կապի մեջ է գտնվում Ադրբեջանի իրավապահ մարմինների, ինչպես նաև այդ երկրում Իսրայելի դեսպանության հետ: Ներկայում Լապշինին տրամադրվում է որակյալ փաստաբանական օգնություն», - հավելել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ Բաքվում բերման ենթարկված ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի նկատմամբ քննչական միջոցառումները շարունակվում են: Նա շարունակում է պահվել Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության մեկուսարանում:
Զախարովայի խոսքով՝ Ուելդանովի պահման պայմանները համապատասխանում են եվրոպական չափանիշներին, նրա առողջական վիճակը բավարար է:
7or.am