Լրահոս

15.02.2017 10:43


Հրդեհ Շիրակի փողոցում

Հրդեհ Շիրակի փողոցում

Փետրվարի 15-ին՝ ժամը 09:06-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 68 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:20-ին, մարվել՝ 09:25-ին:

Բնակարանի հյուրասենյակում այրվել են բազմոց, հեռուստացույց, մասամբ` 2 բազկաթոռ և ջերմահարվել են պատերը (մոտ 20 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը