Լրահոս

15.02.2017 09:52


Մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում

Մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Բաղրամյանի, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Եղվարդի, Ապարանի, Արագածի, Արարատի, Աբովյանի, Սևանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Տիգրանաշենի ոլորաններում, Գորիսի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը