Լրահոս

14.02.2017 23:04


Ջաջուռում փրկարարները հորից դուրս են բերել սինթետիկ պարկի մեջ փաթաթած նորածնի անկենդան մարմինը

Ջաջուռում փրկարարները հորից դուրս են բերել սինթետիկ պարկի մեջ փաթաթած նորածնի անկենդան մարմինը

Փետրվարի 14-ին, ժամը 14:43-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Ա. Բ.-ը ծննդաբերել է արտաքնոցում. երեխան ընկել է հորը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, Ա. Բ.-ը տեղափոխվել է Ախուրյանի Մոր և Մանկան կենտրոն, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հորից (մոտ 2 մ խորության) դուրս են բերել սինթետիկ պարկի մեջ փաթաթած նորածնի անկենդան մարմինը:

Այս խորագրի վերջին նյութերը