Լրահոս

14.02.2017 17:05


Թափառող շների որսորդի մանրագնդակը դիպել է Ազատանի դպրոցի տնօրենի ճակատին

Թափառող շների որսորդի մանրագնդակը դիպել է Ազատանի դպրոցի տնօրենի ճակատին

Թափառող շների որս իրականացնող որսորդի մանրագնդակը դիպել է Շիրակի մարզի Ազատան Համայնքի դպրոցի տնօրենին` Համլետ Ոսկանյանին: Այս մասին այսօր` փետրվարի 14-ին, «NEWS.am»-ի հետ զրույցում նշեց Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը:

«Թափառող շները մեզ մոտ շատ են, ու ստիպված որսում ենք, որ մեր երեխաներին չվնասեն: Դասերի սկսվելուց առաջ որսորդը որսը սկսել է, եւ դրա ժամանակ կրակած գնդակներից մեկը դիպել է մեր տնօրենին` Համլետին, բայց ընդամենը մի փոքր քերծվածք է ստացել ճակատի մասում»,-ասաց նա:

Գյուղապետի խոսքով` տնօրենը առաջին բուժօգնություն է ստացել հիվանդանոցում ու գնացել տուն:

Այս խորագրի վերջին նյութերը