Աշխարհ

14.02.2017 15:15


Զախարովան՝ Այբոլիտի «նշանակման» մասին. «Աստվա՛ծ, մի՛ լքիր Ամերիկան»

Զախարովան՝ Այբոլիտի «նշանակման» մասին. «Աստվա՛ծ, մի՛ լքիր Ամերիկան»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ռուս պրանկերների հերթական հեռախոսային խաղարկումը։ Վովանն (Վլադիմիր Կուզնեցով) ու Լեկսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) զանգահարել էին ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մաքսիմ Ուոթերսին, ով հայտնի է Ռուսաստանի հանդեպ իր խիստ դիրքորոշմամբ, և խոսել նրա հետ Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի անունից։

«Գրոյսմանն» ԱՄՆ կոնգրեսականին հայտնել էր, որ ռուս ցանցահեններին հաջողվել է միջամտել Լիմպոպոյի ընտրություններին, տապալել նախագահ Բարմալեյին և նշանակել «Կրեմլի խամաճիկ» Այբոլիտին։

«Նախագահ Այբոլիտը՝ Լիմպոպո երկրից... Ռուսական հեքիաթներն իրականություն են դառնում։ Աստվա՛ծ, մի՛ լքիր Ամերիկան»,–գրել է Զախարովան ֆեյսբուքյան իր էջում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը