Լրահոս

14.02.2017 18:25


Զենք-զինամթերքը հանձնեցին կամավոր

Զենք-զինամթերքը հանձնեցին կամավոր

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Տիգրան Ս.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ և տարբեր տրամաչափի 53 փամփուշտ:


***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Արմենակ Ն.-ն և կամավոր հանձնել կոռոզիայի ենթարկված 3 նռնակ՝ առանց պայթուցիչի, «THT-11-50» գրառմամբ նռնակ՝ պայթուցիչով, 2 կտոր ինքնաձիգի փամփուշտի շղթա, ինքնաձիգի պահունակ և ինքնաձիգի տարբեր մմ տրամաչափի 110 փամփուշտ:

***

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ սպայական վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 11-ին՝ ժամը 20.15-ին, 1988 թ. ծնված Նարեկ Ի.-ն Իջևանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ՝ մեկ պահունակով, որի մեջ առկա էր 9 մմ տրամաչափի ատրճանակի 4 փամփուշտ:

***

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ 1990 թ. ծնված Նժդեհ Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

Այս խորագրի վերջին նյութերը