Լրահոս

14.02.2017 13:35


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 13-ին՝ ժամը 12.20-ին, Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 13 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացուհու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 14-ին՝ ժամը 00.10-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 13-ին՝ ժամը 9.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/1 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21144» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21144»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 14-ին՝ ժամը 00.05-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի և Թևոսյան փողոցի խաչմերուկում բախվել է կայանված «Դաֆ» բեռնատար ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 13-ին՝ ժամը 21.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2107»-ի 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 13-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և մի տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 13-ին՝ ժամը 21.50-ի սահմաններում, «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Էջմիածին ճանապարհի 17-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 13-ին՝ ժամը 19.30-ի սահամններում, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի 15-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 13-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ 21014», «ՎԱԶ 2121» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 21014»-ի վարորդը և «ՎԱԶ 2121»-ի ուևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը