Լրահոս

14.02.2017 11:53


Պայթյուն Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում. կա երկու զոհ և երկու տուժած (լրացված)

Պայթյուն Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում. կա երկու զոհ և երկու տուժած (լրացված)

Փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների կա երկու զոհ և երկու տուժած:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:

Տուժածները տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը