Աշխարհ

14.02.2017 18:48


Ամերիկայի ամենասեքսուալ բանտարկյալը դարձել է Ֆիլիպ Պլեյնի մոդելը (ֆոտոշարք)

Ամերիկայի ամենասեքսուալ բանտարկյալը դարձել է Ֆիլիպ Պլեյնի մոդելը (ֆոտոշարք)

Ամերիկայի ամենասեքսուալ բանտարկյալ Ջերեմի Միքսն ընդամենը 12 ամիս առաջ շրջում էր Կալիֆոռնիայի բանտի միջանցքներով։

Սակայն կյանքը սիրում է անակնկալներ մատուցել։ Այժմ նա հայտնություն է ձեռք բերել՝ որպես «ամենակրքոտ բանտարկյալ», և իր դեբյուտն է ունեցել Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ժամանակ։

Փետրվարի 13–ին նախկին բանտարկյալը հայտնվել է նորաձևության պոդիումի վրա՝ ցուցադրելով դիզայներ Ֆիլիպ Փլեյնի աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Тhe Daily Mail»–ը։ Նա ներկայացել է այնպիսի հանդիսատեսների, ինչպիսիք են Քայլի Ջեները, Փերիզ Հիլթոնը և Մադոննան։

Միքսին նկատել են այն ժամանակ, երբ վերջինիս լուսանկարը 2014թ. հայտնվել էր Կալիֆոռնիայի ոստիկանական բաժանմունքի ֆեսյբուքյան էջում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը