Լրահոս

11.11.2010 16:16


Նոր օրենքների նախագծեր

Կառավարությունը հավանություն է տվել.
- «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին,
- «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծին,
- «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին,
- «Փառքի շքանշանի մասին», «ՀՀ պետական պարգևների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պատվո շքանշանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին,
- «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է գործող օրենքի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2010թ. նոյեմբերի 1-ը։ Այսպիսով, ևս մեկ անգամ հնարավորություն է տրվում մինչև 2010թ. աշնանային զորակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին, սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, և նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը դադարեցնել։
Քննարկելով ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, գործադիրը հավանություն է տվել այդ նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը, որով դեմ է արտահայտվել ներկայացված տեսքով օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը։ ՀՀ կառավարության եզրակացությունը և հավանության արժանացած ՀՀ օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը