Ֆլինը թողել է Թրամփի՝ անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը
Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինը լքել է իր զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ես միտումնավոր չեմ տրամադրել ընտրված փոխնախագահին և ուրիշներին ոչ ամբողջական տեղեկատվություն ՌԴ դեսպանի հետ իմ կապերի մասին։ Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրել նախագահից և փոխնախագահից, և նրանք ընդունել են իմ ներողությունը»,–ասվում է Ֆլինի նամակում, որի պատճենը CNN-ի տրամադրության տակ է։
Ավելի վաղ «Վաշինգտոն փոսթը» և «Ասոշիեյթեդ պրեսը» տեղեկատվություն էին տարածել, որ ԱՄՆի արդարադատության նախարարությունը նախազգուշացրել էր Սպիտակ տանը, որ Ֆլինն իրեն վարկաբեկող դրության մեջ է դրել Կրեմլի հետ շփումների պատճառով:
«Վաշինգտոն փոսթը» նաև հայտնել էր, որ Ֆլինը դեռ 2016–ի դեկտեմբերին ԱՄՆ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ հեռախոսով քննարկել է հակառուսական պատժամիջոցները: Նշվում է, որ Սպիտակ տանը ոմանք նախագահի ապագա օգնականի եւ ռուս դեսպանի բանակցությունները համարել են աննպատակահարմար եւ ոչ ճիշտ ազդանշան Մոսկվային առ այն, որ պատժամիջոցները կարող են թուլացվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ֆլինը հրաժարական է տվել փետրվարի 13–ի երեկոյան։
7or.am