Լրահոս

14.02.2017 10:12


«ԶԻԼ-130»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

«ԶԻԼ-130»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Փետրվարի 13-ին՝ ժամը 22:10-ին, տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 6-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի 15 UO 036 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1962 թ. ծնված Ռ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ուղևոր, 1965 թ. ծնված Ռ. Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Էջմիածին քաղաքի ԲԿ: Ռ. Հ.-ը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը