Լրահոս

14.02.2017 10:10


ՃՏՊ Բ. Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում

ՃՏՊ Բ. Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում

Փետրվարի 13-ին՝ ժամը 23:59-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բ. Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի 31 VV 313 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված Հ. Թ.) բախվել է կայանված «MAN» մակնիշի 64 RR 400 պետհամարանիշով բեռնատարին (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1981 թ. ծնված Տ. Թ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Հ. Թ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

***

Ժամը 00:32-ին տեղեկություն է ստացվել, որ Բ. Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում «Nissan Teana» մակնիշի 34 UM 045 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել մայթին:

Փրկարարները «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը