Լրահոս

14.02.2017 10:04


Հրդեհ Կուրղինյան փողոցում

Հրդեհ Կուրղինյան փողոցում

Փետրվարի 14-ին՝ ժամը 01:37-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 25 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում, ներսում քաղաքացի կա:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:06-ին, մարվել՝ 02:16-ին:

Բնակարանի հյուրասենյակում (20 քմ) այրվել են բազմոց և հեռուստացույց, մասնակի ջերմահարվել՝ գույքը. տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը