Լրահոս

11.01.2010 13:17

Մահացել է Ֆադեյ Սարգսյանը

Մահացել է Ֆադեյ Սարգսյանը

Հունվարի 10-ի գիշերը 86 տարեկան հասակում մահացել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական Ֆադեյ Սարգսյանը:

Ֆադեյ Տաճատի Սարգսյանը (ծնված 1923թ) սովորել է Երևանի պոլիտեխնիկական  (1940-1942), Լենինգրադի Ս.Մ.Բուդյոնու անվան ռազմական ակադեմիան (1942-1946)։ Տեխնիկական գիտությունների դոկտոր էր (1975), ակադեմիկոս(1977, թղթակից անդամ՝1971)։

Աշխատել է ԽՍՀՄ Պաշտպանության Նախարարության Հրետանային գիտատեխնիկական կոմիտեի հրթիռահրետանային գլխավոր վարչության տարբեր ղեկավար պաշտոններում, ԵրՄՄԳՀԻ-ի տնօրեն, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի ֆիզիկատեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար,  այնուհետև ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ (1993-2006)։

Սկսած 2006-ից ՀՀ վարչապետի խորհրդականն էր։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։