Լրահոս

14.02.2017 08:40


Արմավիրի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի ավտոճանապարհին տեղում է ձյուն

Արմավիրի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի ավտոճանապարհին տեղում է ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը և Տավուշի մարզի ավտոճանապարհները:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում և Արմավիրի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արմավիրի մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղում է ձյուն:

Այս խորագրի վերջին նյութերը