Լրահոս

13.02.2017 19:56


Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Վանաձորի, Ստեփանավանի, Եղեգնաձորի, Վայքի, Թալինի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Գնդեվազ-Ջերմուկ և Սարավան-Զանգեր ճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝ 30-50մ:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը