Լրահոս

13.02.2017 16:36


Ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 35 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ...

Ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 35 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ...

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ 1954 թ. ծնված Ռայիսա Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 35 փամփուշտ, ԴՇԿ գնդացրի 12.7 տրամաչափի 1 փամփուշտ և «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ 1991 թ. ծնված Անդրանիկ Թ.-ն կամավոր հանձնել է մեկ նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ, մեկ փամփշտաժապավեն:

Այս խորագրի վերջին նյութերը