Լրահոս

13.02.2017 19:50


Հայտնաբերվեց և խոստովանեց

Հայտնաբերվեց և խոստովանեց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1958 թ. ծնված Ծովինար Մ.-ն և հայտնել, որ թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և տարբեր բանկային քարտեր:
Ոստիկանության ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 29 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը