Լրահոս

13.02.2017 15:39


Թունավորումներ

Թունավորումներ

Փետրվարի 13-ին՝ ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Ոսկետափ գյուղի բնակիչներ, 1968 թ. ծնված Սմբատ Մ.-ն, 1969 թ. ծնված Գայանե Ա.-ն, 1995 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, 1996 թ. ծնված Կարինե Մ.-ն և 2004 թ. ծնված Արևիկ Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են փետրվարի 12-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, հյուրասենյակում տեղադրված փայտի վառարանից տունը ծուխ լցվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:


***
Փետրվարի 12-ին՝ ժամը 3.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով բուժօգնություն են ստացել 1964 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն, 1989 թ. ծնված Արմինե Պ.-ն և 2008 թ. ծնված Անի Կ.-ն:
Մկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են տնային պայմաններում պատրաստված պահածոյացված սմբուկ ուտելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը