Աշխարհ

13.02.2017 20:33


Պատահական չէ, որ վիրաբույժերը միայն կանաչ և կապույտ համազգեստ են կրում

Պատահական չէ, որ վիրաբույժերը միայն կանաչ և կապույտ համազգեստ են կրում

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են բժիշկները կրում կանաչ կամ կապույտ գույնի բժշկական համազգեստ վիրահատարանում։ Պարզվում է, որ նման փոքրիկ դետալից կարող է կախված լինել վիրահատության բարեհաջող լինելը։

«Adme.ru» կայքը ներկայացրել է, թե ինչու է բժշկական համազգեստի գույնը այդքան կարևոր։

Ի սկզբանե բժիշկների հագուստը սպիտակ էր, մինչև որ 1914թ. մի ազդեցիկ բժիշկ չհրաժարվեց դրանից՝ հօգուտ կանաչ, այնուհետև կապույտ համազգեստի։

Բանն այն է, որ բյուրեղային սպիտակ գույնը կարող է մի քանի վայրկյան կուրացնել վիրաբույժին, եթե վերջինս արյան մուգ գույնից հայացքը տանի դեպի գործընկերների համազգեստները։

Սակայն ինչո՞ւ է բժիշկների հագուստը հենց կանաչ և կապույտ, այլ ոչ մանուշակագույն կամ դեղին։ Բանն այն է, որ կանաչն ու կապույտը գունային սպեկտրում համարվում են կարմրին հակառակ, իսկ վիրահատության ընթացքում վիրաբույժներն անդադար նայում են հենց կարմիր գույնին։

Այսկերպ կանաչ և կապույտ համազգեստները ոչ միայն խթանում են բժշկի աչքերի զգոնությունը, այլ նաև ավելի ընկալունակ են դարձնում կարմրի երանգների հանդեպ։ Հետևաբար, նաև մարդու անատոմիայի մանրուքներին, ինչն էլ զգալիորեն նվազեցնում է վիրահատության ընթացքում սխալվելու հավանականությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը